copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:25 07-12-2023

Բայդենը նշում է՝ պատրաստ չէ երես թեքել Ուկրաինայից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ ինքը պատրաստ չէ երես թեքել Ուկրաինայից։

«Ասեմ, որ ես պատրաստ չեմ երես թեքել, և կարծում եմ, որ ամերիկացիների մեծ մասը նույնպես պատրաստ չէ», - հայտարարել է Բայդենը:

Նա ընդգծել է, որ հանրապետականների ծայրահեղական թևը «վախկոտի պես «պատանդ է վերցրել» ազգային անվտանգության հարցը՝ սահմանային ոլորտում միակուսակցական քաղաքականության փոխարեն»։

ԱՄՆ նախագահը դիմել է հանրապետականներին՝ Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակը Մոսկվային հնարավորություն կտա հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա:

«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի»,- ընդգծել է Բայդենը՝ հավելելով, որ Պուտինը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, իսկ հետո «ամերիկյան զորքերը կռվեն ռուսական զորքերի հետ»։

«Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն
20:18 ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի