Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:19 07-12-2023

Ալավերդուց անցան Գյումրուն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ քննարկել է համայնքներում իշխանությունը զավթելու օպերացիաները։ Մոտ 2 տասնյակ համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է, եւ տեղական իշխանություն ձեւավորել են հաղթող ուժերը: Նախօրեին խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը, ըստ ամենայնի, Գյումրին է:

Երեկ առավոտյան գրել էինք, որ «Բալասանյան դաշինքը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը ՔՊ-ի հետ: Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ հայտարարեց, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը, փոխքաղաքապետները հրաժարական են տալիս, որովհետեւ «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ իրականացվում է ստվերային կառավարում»:

Խոսքն այն մասին է, որ Դաշինքը կառավարում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին` Միսակը: Բայց դա բնական է, քանի որ 2021-ի ընտրություններում այս դաշինքն է հաղթել, բայց այն ժամանակ Բալասանյանը գործարքի գնաց` գրեթե ամբողջությամբ զիջելով իշխանությունը եւ պահպանելով միայն քաղաքապետի պաշտոնը, որն իր դրածոն զբաղեցրեց: Դրա դիմաց էլ որդին նշանակվեց Իրաքում դեսպան:

Հիմա ՔՊ-ն այլեւս չի ուզում կիսել իշխանությունը Բալասանյանների հետ, եւ որոշել են «Ալավերդի-2» անել՝ ավագանու անդամներ կգողանան եւ իշխանությունը կզավթեն: Մինչ այդ կփորձեն հասնել գործող համայնքապետի ինքնակամ հրաժարականին: Եթե չստացվի` անվստահություն կհայտնեն։ Պլան Բ-ով էլ հնարավոր է արտահերթ ընտրությունների գնան` ավագանին լուծարելով։ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, թե զարմանալու բան չկա` ՔՊ-ն «ընդդիմադիր է դառնում, հավանաբար՝ համագործակցությունն արդյունավետ չէր»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել