copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:18 06-12-2023

Ինչո՞ւ է արգելվում պատգամավորներին ծանոթանալ Բաքվի առաջարկներին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հարցրեց. «Մեկ ամիս առաջ Աժ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին՝ ԱԳՆ-ին հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու՝ այն ժամանակ դեռ ՀՀ-ի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած փաթեթին: Կա՞ արդյոք որևէ պատճառ, որ ԱԳՆ-ն, խախտելով կանոնակարգը, տեղեկատվության ազատության մասին օրենքը, որևէ կերպ չի հիմնավորում, թե ի՞նչ պատճառով է մերժվում դիմումը, եթե չի մերժվում՝ ի՞նչ ընթացքում է գտնվում»:

Ի պատասխան Միրզոյանն ասաց՝ եթե չի սխալվում, պատասխանել են նամակին, առաջարկեց ստուգել. «Ոչ մի գաղտնի բան չկա, կարող եք գալ ԱԳՆ, ձեզ կներկայացվի փաստաթուղթը»:

Մանուկյանն արձագանքեց՝ պատասխանել են մեկ ուրիշ գրության. «Շատ լավ, կսպասենք հեռախոսազանգի՝ երբ կարող ենք գալ ԱԳՆ»,- եզրափակեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման