Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:38 12-11-2025

Սուրեն Պապիկյանը կոչ է անում քաղաքացիներին՝ խմբեր կազմել և ծանոթանալ ձեռքբերված սպառազինությանը

Պաշտպանական ծախսերը սկսած 2023-ից, էապես աճել են։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2026-ին պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան 2025-ին։

«Այն, որ 2025-ի և 2026-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, որովհետև, երբ համեմատենք 2024–ին պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026–ին նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 2023-ի, 2024-ի և 2026-ի միջև։ Այստեղ իրական դիսբալանսը տեղի է ունեցել հօգուտ ՊՆ-ի, որովհետև ելնելով տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից, մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025-ին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել, առաջին հայացքից այս խզվածքը, որը բոլորովին էլ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է ադեկվատ կառավարությունը»,- ասաց Պապիկյանը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ խմբեր կազմել, դիմել համապատասխան կառույցին և ծանոթանալ ձեռքբերված սպառազինությանը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման