copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:30 06-12-2023

ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այս մասին Միլերն ասել է այսօր տեղի ունեցած ճեպազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցը Բաքու:

Մեթյու Միլլերը շեշտել է, որ նման որոշումը կհակասեր Միացյալ Նահանգների շահերին:

«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ...

Եվ մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով նրանց ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր դիվանագիտական ներգրավվածության առանցքը», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը