copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:18 05-12-2023

Դադիվանքի վերջին հերթափոխի անձնվեր սպասավորներին օրհնության գրեր են շնորհվել

2020թ. պատերազմից հետո Դադիվանքի վանական համալիրում ծառայելը դարձել էր մի կողմից փորձություն, մյուս կողմից` երազանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները ծառայության էին կոչվում Դադիվանք և հերթափոխով պահպանում աղոթական կյանքը առաքելական շրջանի սրբավայրում:

Մինչև 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներ դարձան կամավորաբար ծառայության անցած հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և բարեշնորհ սարկավագներ Արսեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Էվինյանը: Հայր Դերենիկի ծառայության ժամկետը վաղուց էր լրացել, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Դադիվանքը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ` երկարեցին ծառայության երանելի ամիսները: Հայր Սուրբն ու սարկավագները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով են հիշում հինավուրց հայկական վանքում անցկացրած օրերի մասին:

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն ու խորին երախտագիտությունը հայտնեց հոգևորականներին` անձնվեր սպասավորության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին