Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:40 05-12-2023

Արցախցիները չեն կարող պարապ մնալ․ փախլավա եմ թխում, մեղրով թխվածքներ, էկլերներ․ արցախցի հրուշակագործ

Մարտակերտից բռնի տեղահանված, 33-ամյա Աննա Վանուշյանը ամուսնու և 2 դուստրերի հետ արդեն 2 ամիս է՝ Գյումրիում են ապրում։ Աննան հրուշակեղենի դասընթացի է մասնակցում, ստացած գիտելիքներին ավելացնում է արցախյան համն ու հոտը։

Oragir.News-ի թղթակիցը եղել է Աննա Վանուշյանի տանը, որտեղ էլ պատրաստվում են ամենահամեղ, արցախյան համ ու հոտով թխվածքները։

«Պարապ չեմ մնում, արցախցիները չեն կարող պարապ մնալ։ Արցախյան փախլավա եմ թխում, մեղրով թխվածքներ, էկլերներ։ Հրուշակագործությունն էլ արվեստի նման է, պիտի նվիրված աշխատես ու ժամանակ տրամադրես։ Արցախում էլ էի թխվածքներ թխում, ճիշտ է՝ հիմա պատվերներ չունեմ, բայց ժամանակի հարց է։ Մեծ սիրով կընդունեմ պատվերներ, մեծ սիրով կպատրաստեմ»,- ասում է Աննա Վանուշյանը։

Աննան ու ամուսինը առայժմ հիմնական աշխատանք չունեն, ամուսինը Արցախի սահմանապահ զորքերում է ծառայել, Աննան էլ մասնագիտությամբ հաշվապահ է, բայց խոստովանում է, որ մասնագիտությամբ չի աշխատել, ոչ էլ սիրում է։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ