copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:14 13-05-2022

Գրպանային կառույցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Չալաբյանի ձերբակալությանը։ Նա մասնավորապես գրել է․

«Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անձամբ ոչ միայն չեմ ճանաչում, այլև երբևէ չեմ հանդիպել։ Այսօր Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն են կատարել, նրան բերման ենթարկել և ձերբակալել։ Համացանցում տարածված է գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ զրուցում են երեք անձինք։ Խոսակցության թեման ուսանողությանը բողոքի ցույցերին մասնակից դարձնելու համար, ամեն ուսանողի հաշվարկով 1000 դրամի առաջարկությունն է։

Ըստ զրուցակիցներից մեկի, առաջարկությունը Ավետիք Չալաբյանի կողմից է։ Ահա այստեղ հարցեր են առաջանում․
1․ Ո՞վ է կազմակերպել երեքի խոսակցության ձայնագրությունը։
2․ Ինչու՞ չի ձերբակալվել երեքից գումարի մասին առաջարկություն անողը։
3․ Որտե՞ղ է Ավետիք Չալաբյանի կողմից, անձնապես գումար առաջարկելու ձայնագրությունը։

Եզրակացություն․
Բռնապետիկի հրահանգով քննչական կոմիտե և աած կոչվող գրպանային կառույցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ, բոլորին վախեցնելու նպատակով։
Իսկ վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու, հայաթափելու, միաժամանակ Սյունիքը( Զանգեզուրյան միջանցք), 7 հայկական գյուղերը թշնամուն հանձնելու ծրագիրն իրականացնելու խոչընդոտների վերացումն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է