copy image url
Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:00 05-12-2023

Եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև չկա երկխոսություն, ոչինչ հնարավոր չէ գործընկերությամբ լուծել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում բազմիցս հայտարարել են, որ սպառազինություն ձեռք բերելու նպատակով Ռուսաստանին խոշոր գումար են փոխանցել, մինչդեռ Մոսկվան պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել։ Չնայած Երևանը փոխանցված գումարի չափը չի հստակեցնում, այնուամենայնիվ որոշ տվյալներով՝ խոսքը 250-400 միլիոն դոլարի մասին է։

Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀ պաշպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը նախօրեին հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ նշելով, որ միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա է նկատելի լարվածություն, և երկու երկրների պաշտոնյաները գրեթե շփումներ չեն ունենում։

Oragir.News-ը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեց, թե ինչպես է հնարավոր հարցը լուծել գործընկերային հարաբերություններով, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի դադարեցրել են ՌԴ գործընկերների հետ ուղիղ շփումը։

Քաղաքագետն ընդգծեց, որ դա գլխավոր հարցն է, քանի որ եթե չկա երկխոսություն, ոչ մի հարց էլ հնարավոր չէ երկխոսությամբ կամ գործընկերության մակարդակում լուծել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե այնուամենայնիվ որոշեն խնդիրը գործընկերության մակարդակում լուծել, ապա դրա համար տասնյակ ձևեր կան.

«Կարող են պայմանագիրը վերաթարմացնել, սպառազինությունը՝ ավելի ուշ ստանալ, կարող են, ինչպես Փաշինյանն էր ասում, պետական պարտքի նվազեցում կատարել։ Ի վերջո, տարբեր ձևեր կան, սակայն կարևորն այն է, որ եթե երկխոսություն չկա, ապա այս բոլոր տարբերակները քննարկելն անիմաստ է։ Առճակատման մթնոլորտում նման հարցեր չեն լուծում»։

Հարցին, թե ներկայիս լարվածության և փոխադարձ մեղադրանքների պայմաններում խնդրի լուծումն իրատեսակա՞ն է, Սուրեն Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ այնուամենայնիվ մոտ ապագայում կողմերը նստելու են և խոսեն։ Նա կարծում է, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը հեռանկար չունի։

Քաղաքագետը նաև համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ներկայումս Վերին Լարսում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի պատասխանն է՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված հակառուսական քայլերին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի