copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:15 05-12-2023

Լավրովը կարծում է, որ «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ «3+3» տարածաշրջանային պլատֆորմն արդեն «մարմին է ստանում» և դառնում ավելի հեռանկարային։ Այս մասին Լավրովն ասել է Մոսկվայում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները սկսելիս։

«Արդեն մարմին է ստանում Իլհամ Ալիեւի նախաձեռնությունը՝ հարավկովկասյան երեք երկրների եւ նրանց երեք հարևանների այսպես կոչված «3+3» տարածաշրջանային պլատֆորմը։ Դա հեռանկարային ձեւաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները հետագա քայլերի մասին այս ուղղությամբ»,- ասել է Լավրովը՝ դիմելով Բայրամովին։

Ռուս պաշտոնյան շեշտել է՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։
«Հոկտեմբերի 12-ին՝ երկու ամիս առաջ, Բիշքեկում մեր ղեկավարները զրուցեցին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում և հաստատեցին իրենց հանձնառությունը խորացնելու մեր դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ այս ձևաչափի նախաձեռնությամբ 2020թ. հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն ավելի ուշ ստացել է «3+3» անվանումը։ Ռուսաստանը ևԻրանը ողջունել են այդ գաղափարը, Հայաստանը նույնպես միացել է ձեւաչափին։ Վրաստանը հայտարաել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան