copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:45 05-12-2023

Team Telecom-ը բաժանորդներից խաբեությամբ անձնական տվյալներ է կորզում

Տևական ժամանակ է, ինչ Team Telecom Armenia շուրջ դժգոհությունները չեն դադարում: Բաժանորդները դժգոհում են ինչպես տրամադրվող ծառայությունների որակից, այնպես էլ զանացան խարդախություններից, որոնք, իրենց խոսքով, պարբերական բնույթ են կրում։

Մասնավորապես Team Telecom Armenia ընկերությունը վերջերս տարածել էր մի հավելված, որի միջոցով բաժանորդները կարող էին ստանալ հավելյալ 40 ԳԲ ինտերնետ՝ կատարելով հետևյալ պայմանները. գրանցվել My team հավելվածում, լրացնել բնակության հասցեն, քարտային և անձնագրային տվյալները։

Սակայն բաժանորդները դժգոհում են՝ նշվելով, որ վերոհիշյալ գործողությունները կատարելուց հետո Team Telecom-ը չի տրամադրում խոստացված գեգաբայթերը։

Oragir.news-ը փորձել է թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալ Team telecom-ից։ Հարցին, թե ի՞նչն է պատճառ դարձել՝ 40 ԳԲ-ն չտրամադրելու համար՝ օպերատորը պատասխանեց, որ ակցիայի հետ կապված բաժանորդները ավտոմատ վճարում կարող են կարատարել՝ ընտրելով հաշվեկշիռը վերալիցքավորելու կոնկրետ օր։

Աշխատակցի խոսքով՝ հավելյալ ճշգրտումների համար քաղաքացիները կարող են կապ հատատել Team telecom-ի հետ, քանի որ հնարավոր է ծրագրային խնդիր առաջանա, որի հետևանքով էլ ինտերնետը չտրամադրվի:

Այսպիսով՝ փաստացի Team Telecom Armenia ընկերությունը բաժանորդներից խաբեությամբ անձնական տվյալներ է կորզում՝ փոխարենը չտրամադրելով խոստացված արագությամբ ինտերնետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից