copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:35 06-01-2024

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի տներից մեկում 2-ամյա աղջիկ է մահացել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական գործ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ