Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:01 28-11-2023

Մեր պադեզդում 4 ադրբեջանցի կար․ սկսեցին հայերի հետ կռվել, լոխ ատնաշենին փչացավ․ 85-ամյա արցախցի

Արցախցի 85-ամյա Ազնիվ Հակոբյանն ասում է՝ արդեն հա՛մ տարիքս եմ խառնում, հա՛մ տեսածս պատերազմների քանակը։

«Իմ տեսած բոլոր պատերազմներից էս վերջինը ամենադաժանն էր... Ոնց որ մարդու ոտքն ու ձեռքը կապես, գցես մեշոկի մեջ ու սկսես վրան հարձակվելը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ազնիվ տատը։

Տարեց կինն ասում է, որ նախքան Սումգայիթի ոճրագործությունները, իրենք ադրբեջանցիների հետ հարևանություն են արել, անգամ իրար արարողություններին են մասնակցել։

«Ես իրենց տուն էի գնում, իրենք մեր տուն էին գալիս։ Մեր պադեզդում 4 ադրբեջանցի կար, ամեն ինչով իրար լավ ենք եղել, իրար չենք խանգարել։ Հետո սկսեցին հայերի հետ կռվել, լոխ ատնաշենին սկսեց փչանալ։ Մարդը մարդ լինի, ես չեմ գյուդում խի են էս ձև բան անում»,- շարունակում է 85-ամյա Ազնիվ տատը։

Արցախցի կինն ասում է`չկա մի օր, որ չհիշի իրենց բակի առվակն ու քթի տակ չերգի`ախ իմ հայրենիքի ջուրը...

«Հեշտ բան չէ, մարդ մին գրիչ, կամ 100 դրամ էլ, որ կորցնում ա, մտքից դուրս չի գալիս, բա ես ինչ ասիմ, լիքը տոնս թողալ եմ թորքին ու ձեռքերս թափ տալով եկալ»։

Հակոբյանների ընտանիքն այսօր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում է ապաստանել։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում