copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:05 01-12-2023

Ուկրաինայի համար կարևոր է ինտեգրումը ԵՄ պաշտպանական ծրագրերին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի Ուկրաինայի ռազմական կարիքները։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ինտեգրման առաջին քայլը պետք է լինի Ուկրաինայի ներգրավումը արդյունաբերական ռազմավարության շուրջ խորհրդակցությունների գործընթացում: «Դա պետք է հանգեցնի Ուկրաինայի ինտեգրմանը մեր պաշտպանական որոշ ծրագրերում, անհրաժեշտության դեպքում՝ Եվրախորհրդարանի համաձայնությամբ»,- ասել է նա:

Նշենք՝ 2023 թվականի մարտին ԵՄ-ն հայտարարեց Ուկրաինային մեկ տարվա ընթացքում մեկ միլիոն հրետանային արկ մատակարարելու մտադրության մասին։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նոյեմբերին հայտնել էր, որ այդ պլանը չի հաջողվի իրականացնել, և արտադրության համար կպահանջվի ևս մի քանի ամիս։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ հաջորդ տարի ԵՄ-ն, այնուամենայնիվ, կկարողանա տարեկան 1 միլիոն արկ արտադրել:

Ավելի վաղ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը նաև խոստացել էր, որ ԵՄ-ն մինչև 2024 թվականի մարտ կարող է հասնել տարեկան մեկ միլիոն արկերի ներուժի:

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան