copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:07 01-12-2023

Էստոնիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան

Սահմանի հնարավոր փակման պատճառով Էստոնիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, միգրանտների հոսքի պոտենցիալ աճը կարող է լինել Ռուսաստանի հետ սահմանի ժամանակավոր փակման պատճառը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնայի խոսքով՝ ինքը «միանշանակ խորհուրդ է տալիս քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան»։

«Եթե Էստոնիան ժամանակավորապես փակի իր սահմանը, ապա նրանք, ովքեր այդ պահին Ռուսաստանում են, չեն կարողանա վերադառնալ»,- ասել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ «Politico»-ի՝ պաշտոնյաներն ասում են, որ վերջին շաբաթների ընթացքում հարյուրավոր ապաստան հայցողներ են ժամանել Եվրամիության տարածք, ինչը տեղի է ունենում Կրեմլի աջակցությամբ։ Ըստ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի՝ այս փաստը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ոչ միայն պայքարում է Ուկրաինայի դեմ, այլեւ սպառնալիք է այլ երկրների համար։

Մինչ այդ Ֆինլանդիան որոշել էր ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից