copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:26 30-11-2023

Կոմիտաս վարդապետ և Դանիել Վարուժան․ ինչպես Լոռվա գութաներգը ծնունդ տվեց «Հացին երգ»-ին

Մի քանի ամիս էր, որ Կոմիտասը վերադարձել էր Էջմիածինից: Արդեն երեկո էր, երբ աշակերտներից մեկը հայտնեց, որ հեռախոսով իրեն են խնդրում, Կոմիտասը ուզում էր ննջել, սակայն դժկամությամբ վեր կացավ ու վերցրեց հեռախոսը․

-Հայր Կոմիտաս, Դանիել Վարուժանն է:

-Օ Վարուժան դու ես,-ասաց Կոմիտասը:

Կես ժամ անց Վարուժանը արդեն Կոմիտասի մոտ կանգնած էր:

-Հայր Կոմիտաս , ես հիացած եմ, Ձեր վերջին համերգից հատկապես, Լոռվա գութաներգի համար:

Կոմիտասը համբուրեց Վարուժանին, հատո աղոթքի նման մրմնջաց:

-Տեր աստված, մեր ժողովրդին տվել ես տաղանդներ, հանճարներ, սակայն, ավաղ երբեք բախտավորություն:

Նրանք խոսեցին ստեղծված քաղաքական իրավիճակի մասին: Շուտով նրանց միացավ Փանոսը, հայտնի նկարիչը:

-Մաղթենք,որ հյուսիսի մեր հովանավորը վերջնականապես կհաղթի,-հառաչեց Կոմիտասը:



-Ամենքս էլ այդ հույսով կապրինք,- ասաց Վարուժանը, հետո շարունակեց,- մեզ՝ պոլսաբնակ մտավորականներուս, ներելի չէ, որ լոկ սպասողական դրության մեջ, անտարբեր մեր հին երգը երգենք՝ «Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունիս…»: Իսկ մեր գավառի հայությունը, աչքերը դեպի մեզ հառած, կերգե «կռունկ, Բոսֆորի ափերեն խաբրիկ մը չունիս…»:

-Կեցցես Վարուժան-, բացականչեց Փանոսը:

-Օրինակ դուն, սիրելի վարպետ, ինչ գործ ունես այստեղ Բոսֆորի ափերուն վրա, ուր արդեն կվխտան ամեն ազգի նկարիչներ: Թողեր եկեր ես Վանն ու Վասպուրական աշխարհը, Բզնունյաց ծովն ու Ախթամարը, Վարագն ու Սիփանը…

-Իրավացի ես, Վարուժան, շատ իրավացի, բայց, ավաղ…

-Կհասկանամ քեզ, Փանոս, իսկ դուն, ինչու, զիս չես հանդիմաներ՝ ըսելով, որ թողեր եմ իմ գյուղն ու գավառը…

-Բայց սիրելի Վարուժան,-ասաց Կոմիտասը ժպտագին,-քո քնարի ձայնին բովանդակ հայությունն է ունկնդիր:



-Շնորհակալ եմ ձեր բարձր գնահատանքին համար, հայր Կոմիտաս, սակայն ես ներքնապես գոհ չեմ ինձմե, պակասը կզգամ հզոր ներշնչման: Իսկ երբ ունկնդիր եղա ձեր հոյակապ գութաներգության, իմ դիմաց պատկերցրած գտա մեր բովանդակ գյուղաշխարհը, ուրկե կլսեինք մեր հողին ու մշակին «խորհուրդ խորինը»: Ես՝ գյուղացի բանաստեղծս, այդ արտասովոր տպավորության կպարտիմ երկար ժամանակ ի վեր իմ երազած «Հացին երգը» քերթվածներու շարքին առաջնեկը «Հերկերը», զոր գրի առի նույն գիշերն իսկ…

Ու բաճկոնի ներքին գրպանից հանեց մի տետրակ և սկսեց կարդալ իր «Հերկեր» բանաստեղծությունը: Կարդալուց հետո Վարուժանը փակեց տետրը:

-Ապրես, Վարուժան ջան,- գոչեց Կոմիտասն ու ջերմագին փաթաթվեց նրան:

Երկուսի աչքերում էլ արտասուք կար, երանության արտասուք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին