Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:00 25-11-2022

Հացին վայիս․ երբ պետական շահը պարտվում է ներկրողին

2022 թ․ մարտին աշխարհում ցորենի առաջին մատակարարներից մեկը հանդիսացող Ռուսաստանը ժամանակավորապես արգելեց հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Նույն ամսվա ընթացքում ցորենի գինը համաշխարհային շուկայում 1 տոննայի համար հասավ ռեկորդային՝ 445 ԱՄՆ դոլարի։ Հայաստանում 2022 թ. սեպտեմբերին, 2021 թ. սեպտեմբերի համեմատությամբ, ալյուրի գինը բարձրացել է 15.9%-ով, հացինը՝ 19.7%-ով։

Մինչդեռ, 2021 թ․-ին Հայաստանում արտադրվել է 96-97 հազար տոննա ցորեն, ինչը Հայաստանի ընդհանուր պահանջարկի 20 տոկոսն է։ Հայաստանում ցորենի տարեկան պահանջարկը 450 հազար տոննա է։

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախում կորցրել ենք շուրջ 90 հազար հեկտար գյուղնշանակության հողատարածք, որի վրա մշակվում էին շուրջ 150 հազար տոննա հատիկաընդեղանային և հացահատիկային մշակաբույսեր։

Փորձագետներն ու գյուղատնտեսները շարունակաբար խոսում են այն մասին, որ անհրաժե՛տ ու հնարավոր է Հայաստանում ավելացնել ցորենի ցանքատարածությունները և ինքնաբավության ավելի բարձր մակարդակ ունենալ, հատկապես որ Հայաստանը մեկ անձի կողմից հացի տարեկան սպառման ծավավալներով առաջատար երկրներից մեկն է։ Մեր երկրում մեկ մարդը տարեկան օգտագործում է 91 կգ հաց, սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, որը նաև վկայում է երկրում բնակչության աղքատության մակարդակի մասին։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում ցորենի ցանքատարածություններն ավելացնելու համար Կառավարությունը նախագիծ է մշակել, սակայն ծրագրի մասին նախարարությունում գերադասում են չխոսել։ Սա այն դեպքում, երբ ցանկացած օրենսդրական նախագիծ կամ Կառավարության որոշում մինչև ընդունումը պետք է լայն քննարկման դրվի մասնագիտական շրջանակներում։

Ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրության՝ ցորենի և ալյուրի շուկան Հայաստանում ունի բարձր կենտրոնացվածություն, չնայած վերջին տարիներին բավական շատ փոքր ընկերույթուններ փորձում են ցորեն կամ ալյուր ներմուծել, սակայն շուկայի միանձնյա առաջատարը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ–ն է, որը 2019–ի ընթացքում, 2018–ի համամատ, ցորենի շուկայում 10 տոկոսով ավելացրել է իր մասնաբաժինը՝ ստանալով շուկայի 63 տոկոսի մենաշնորհը։ Սա այն դեպքում, երբ շարունակաբար նվազում են երկրում ցորենի մշակությամբ զբաղվողների թիվն ու ցանքատարածությունները։

Տարբեր երկրներում ցորենի արտադրությունը եկամտաբեր է ոչ միայն մեծ հողակտորների առակության, բարենպաստ կլիմայի ու էներգակիրների ցածր գների պատճառով, այլև պետությունը տարբեր աջակցության ծրագրեր է իրականացնում, որոնք Հայաստանում կա՛մ չկան, կա՛մ բավարար մակարդակի չեն։ Իսկ երբ պետությունը արտադրությունը չի խրախուսում, շահում է ներկրողը։ Արդյունքում, այս դեպքում արդեն՝ ոչ միայն տեղական արտադրողը, այլև պետական շահը պարտվում է ներկրողին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին