copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:48 30-11-2023

ՀՀ նախագահը ԱՄԷ-ի հայ համայնքին ներկայացրեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, Հայաստանի նախագահն ընդգծեց, որ տարբեր երկրներ այցերի ընթացքում ինքը նախընտրում է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն է նրանց տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ։

«Շատ հաճախ նաև Հայաստանում ապրող մարդիկ լիովին չեն տիրապետում իրական տեղեկատվության, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, որովհետև տեղեկատվությունն այսօր բազմաբովանդակ է, ապատեղեկատվությունն էլ շատ արագ է տարածվում։

Ուստի, իմ կարծիքով, պետական պաշտոնյաների հետ հանդիպումները ձեզ համար լավ հնարավորություն է իրական տեղեկություններ ստանալ մեր երկրում տիրող իրավիճակի մասին»,֊ ասաց նախագահը։

Նախագահը ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիի շուրջ բանակցային գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ այդ գործընթացում հնարավոր չի լինում առաջընթաց գրանցել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների պատճառով։ ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում կառուցողական է տրամադրված, իսկ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է բանակցություններից։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները լինեն շարունակական։ Նրա խոսքով՝ Հայաստանն այդ պրիզմայով պետք է ներկայանա աշխարհին, քանի որ ժողովրդավարությունը նպաստում է տարբեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Նա նշեց, որ անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ երկիրը լուրջ խնդիրների է բախվում։ Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։

Վահագն Խաչատուրյանը նաև կարևորեց հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։

Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկաիացրեց նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին