Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:25 30-11-2023

Գերմանիայի իրավապահները հայտնում են ահաբեկչությունների մեծ ռիսկի մասին

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունի հաղոդմամբ՝ երկրի տարածքում իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչների կողմից ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի է առաջացել։

Գերատեսչությունը իսլամիստների հնարավոր հանցավոր գործողությունները հիմնավորում է Մերձավոր Արեւելքում հակամարտության սրմամբ, որը տեղի է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման գրոհայինների հարձակումից հետո, որը Եվրամիությունում և ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Թոմաս Հալդենվանգի խոսքով՝ իսլամիստների հարձակման սպառնալիքն արդեն վաղուց նկատվում է Գերմանիայում։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է,որ հարձակումների վտանգը կարող է բխել ինչպես աջ ծայրահեղականներից, որոնք անհամապատասխան կերպով մեկնաբանում են ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա՝ ներկայացնելով մեկ հակաիսրայելական, մեկ հակապալեստինյան դիրքորոշում, այնպես էլ ձախ արմատականներից, որոնք հաճախ արտահայտում են պաղեստինամետ հայացքներ:

Հայտարարությունից հետո իսլամիստական հարձակումների վտանգի մասին նախազգուշացրել է նաև Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆրեզերը։ «Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունները զգալի վտանգ են ներկայացնում, որը գոյություն ունի բոլոր ժամանակներում", - հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել