copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:34 30-11-2023

ԱԱԾ-ն Տավուշում նախապատրաստական աշխատանքներ է կատարում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։ Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։

Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում։