copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:43 29-11-2023

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևն Իսրայելին կոչ է անում դուրս գալ օկուպացրած Գոլանի բարձունքներից

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև, որն Իսրայելին կոչ է անում ազատել գրավյալ Գոլանի բարձունքները։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 91 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան։ Դրան դեմ է արտահայտվել ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ևս 62 երկիր ձեռնպահ է մնացել։

Բանաձևի համահովանավորներն են Ալժիրը, Վենեսուելան, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Քուվեյթը, Լիբանանը, Մավրիտանիան, ԱՄԷ-ն, Սիրիան և Թունիսը։

Փաստաթուղթը բաղկացած է ութ կետից, որից առաջինը հայտարարություն է այն մասին, որ Իսրայելը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի 497 բանաձևը, որը երկրից պահանջում է չեղյալ համարել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավասություն սահմանող օրենքը։

Բացի այդ, բանաձևը պահանջում է, որ «Իսրայելը, Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի համաձայն, ամբողջապես դուրս գա օկուպացված սիրիական Գոլանից մինչև այն սահմանագիծը, որը գոյություն ուներ 1967 թվականի հունիսի 4-ի դրությամբ»։

Բանաձևում նաև ասվում է, որ «սիրիական Գոլանի շարունակական օկուպացիան և դրա փաստացի բռնակցումը խոչընդոտ են տարածաշրջանում արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»:

Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Իսրայելին կոչ է անում վերսկսել բանակցությունները սիրիական և լիբանանյան կողմերի հետ և հարգել նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պարտավորություններն ու երաշխիքները»:

Գոլանի բարձունքները, որոնք պատկանում են Սիրիային, գրավվել են Իսրայելի կողմից 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ։ 1981 թվականին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) ընդունել է օրենք, որը միակողմանիորեն հռչակել է հրեական պետության ինքնիշխանությունը այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևը անվավեր է ճանաչել բռնակցումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի