copy image url
Մամուլ Արտաքին 2 տարի առաջ - 12:50 29-11-2023

Էրդողանը ցանկանում է ցմահ մնալ նախագահի պաշտոնում․ Kathimerini

Հունական Kathimerini պարբերականը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան կարող է 2028 թվականից հետո ևս 2 անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում, եթե իր կողմից նախաձեռնվելիք սահմանադրական հնարավոր փոփոխություններն իրականացվեն։

Իրականում Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նա այս փոփոխությունների միջոցով ցանկանում է այլևս հույս չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։

Թուրքիայի առաջնորդը, ով 2003 թվականից ղեկավարում է երկիրը, արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր կողմից նախընտրելի փոփոխությունների մասին և քննադատել նախագահական ընտրություններում 50+1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։

Էրդողանը, ով այժմ ունի բարձր ժողովրդականություն, չնայած Իսրայելի հարցում իր կոշտ հռետորաբանությանը, ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով