copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 28-11-2023

Հայրս սպա էր, երբ իմացանք զոհվել է, վառեցինք բոլոր փաստաթղթերը, որ մեզ չվնասեին․ արցախցի 14-ամյա տղա

«Երբ իմացանք, որ հայրս արդեն զոհվել է, վառեցինք նրա բոլոր փաստաթղթերն ու համազգեստները, որպեսզի մեզ՝ որպես սպայի երեխաներ, չվնասեն։ Միայն մեդալները խնամքով թաքցրեցինք մեքենայի բեռնախցիկում ու մեզ հետ բերեցինք Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է զոհված սպա Իգոր Գալստյանի որդին՝ դաշնակահար Վլադիմիր Գալստյանը։

Վլադիմիրը 14 տարեկան է, բայց հասցրել է տարբեր մրցույթների մասնակցել ու գրավել ամենապատվավոր հորիզոնականները։ Արցախցի տղան ասում է՝ պատերազմի օրն է վերջին անգամ խոսել հոր հետ, ով իրեն ու քույրերին խոստացել էր կռվից անպայման հետ գալ․

«Ես ու քույրիկս արկերի տակով վազել ենք հորս զորամաս, որտեղ մեզ ասել են, որ նա վիրավոր է ձեռքից։ Իսկ հաջորդ օրը, երբ ես ու մաման հիվանդանոցներում չենք գտել հայրիկին, մեզ ասել են, որ հայրս զոհվել է»։

Վլադիմիրն ասում է՝ ուրախ է իր հասակակից մյուս երեխաների համար, ովքեր հայր ունեն, իսկ ինքը կմեծանա ու անպայման կիրականացնի հայրիկի երազանքը՝ տեսնել իրեն մեծ բեմերում։

«Հայրս անում էր ամեն ինչ, որ մենք ոչնչի կարիք չզգայինք, նա ինձ շատ էր ուզում տեսնել մեծ բեմերում՝ որպես դաշնակահար։ Ես ամեն ինչ անելու եմ, պարապելու եմ, որպեսզի իրականացնեմ հորս երազանքը»։

Оragir.Newsզրուցել է նաև Վլադիմիրի մոր՝ Մարինա Գալստյանի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից