Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 28-11-2023

Երևանում «Հագեր» մակնիշի ավտոբուսն արգելակների անսարքության  պատճառով բախվել է 4 ավտոմեքենայի

Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Հագեր» մակնիշի մարդատար ավտոբուսը արգելակների անսարքության պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել 4 ավտոմեքենաների։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, թե ինչ վիճակում է գտնվում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վիճակը․ «Մեքենան կոնկրետ արգելակման խնդիր ուներ։ Ես չեմ հասկանում՝ տեխզննում ընդհանրապես անցնո՞ւմ են»։

Մանրամասները՝ տեսանյութում։