copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:22 28-11-2023

Հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունները լինելու են ավելի ինտենսիվ և տարածվելու են անկլավի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնում է տեղական Haaretz պարբերականը։

«Դրանք ավելի մասշտաբային կլինեն և կընդգրկեն ամբողջ Գազայի հատվածը»,- ասել է Գալանտը:

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն օգտագործելու է զինադադարը վերախմբավորվելու և հանգստանալու համար, հետևաբար, զինադադարի ավարտից հետո Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախ հարվածներ է հասցնելու օդուժի ու հրետանու միջոցով, և միայն դրանից հետո է վերսկսելու հետևակի առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի հաստատման շուրջ, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը