copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:06 28-11-2023

Ստոլտենբերգը նախազգուշացրել է Իրանին․ Մերձավոր Արևելքում դադարեցնել ապակայունացնող գործողությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի ապակայունացնող գործողությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք տեսել ենք անօդաչուների և հրթիռային հարվածներ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերին, ինչպես նաև հարձակումներ առևտրային նավերի վրա: Դա մեծացնում է էսկալացիայի վտանգը: Իրանը պետք է սանձի իր պրոքսի ուժերին», - ասել է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը նշել է, որ իրանամետ ուժերի գործողություններն իրականացվում են Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ ներկայության ֆոնին:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի