copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:15 24-11-2023

Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին և հրավիրել Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթա­հա­րելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի իր ավանդն ունենալ երկրի հզորացման գործում։

Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող հարցերում և ազատ տնտեսական հարաբերությունների կառուցման գործում Հայաստանը վստահելի գործընկեր է Արգենտինայի համար։

Առիթը պատեհ համարելով՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև ջերմ հարաբերություններն ունեն դեռևս չբացահայտված մեծ ներուժ։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ կառուցել առավել հավակնոտ օրակարգ և զարգացնել հարաբերություններն Արգենտինայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից