Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:43 24-11-2023

Պուտինն ու Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթաժողովից հետո առանձնազրույց են ունեցել

Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ առ դեմ բանակցություններ են վարել Անկախության պալատում՝ Բելառուսի նախագահի նստավայրում։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամյան ալիքին։

Ըստ աղբյուրի՝ Պուտինն ու Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել Բելառուսի նախագահի նստավայրում, որից հետո այն շարունակվել է ավտոմեքենայում։ Նշվում է, որ նախագահները միասին են հեռացել «Աուրուս» ավտոմեքենայով՝ ճանապարհին շարունակելով բանակցությունները։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի պաշտոնական մասից հետո պետությունների ղեկավարներն աշխատանքային ճաշ են ունեցել։ Աղբյուրը հրապարակել է լուսանկար Լուկաշենկոյի ու Պուտինի դեմ առ դեմ զրույցից, որին կից գրված է, որ նրանց ձեռքին «փաստաթղթերով թղթապանակներ են»։

Բելտա գործակալությունը ևս հաստատել է տեղեկությունը, որ Բելառուսի նախագահը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել դեմ առ դեմ շփվելու իր ռուս պաշտոնակցի հետ, որից հետո զրույցը շարունակվել է ավտոմեքենայում։ Գործակալությունը մանրամասնել է, որ Լուկաշենկոն Պուտինին օդանավակայան է ճանապարհել։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին