copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:32 22-11-2023

Արցախի տեղեկատվական շտաբը լուծարվել է․ շենքի ճակատային մասից հեռացվել է ցուցանակը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատերազմից հետո Արցախից բռնի տեղահանվածները պետության կողմից աջակցություն ստանալու համար մոտենում էին Երևան քաղաքում գործող Արցախի տեղեկատվական շտաբ։

Աբովյան փողոցի 9 շենքում գործող Արցախի օպերատիվ շտաբում վերջին օրերին քաղաքացիների հոսքը նվազել է, շենքի ճակատային մասից էլ հեռացվել է «Արցախի օպերատիվ շտապ» գրությամբ ցուցանակը։ Մուտքի մոտ միայն փակցված է մնացել Արցախի դրոշը։

Oragir.News-ը այսօր եղել է նշված հասցեում և տեղում պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ։ Աշխատակիցների խոսքով՝ շուրջ 10 օր է՝ Արցախի տեղեկատվական շտաբը լուծարվել է։

«Վաղը՝ նոյեմբերի 23-ին, տեղեկատվական շտաբից լինելու են ներկայացուցիչներ»,-ասում են երկրորդ հարկի աշատակիցները։

Երրորդ հարկի աշխատակիցներն էլ ասացին, որ արցախցիների և Արցախի կառավարության միջև կապը այժմ պահվում է միայն Հայաստանում Արցախի ներկայացուցչության միջոցով՝ Նաիրի Զարյան 17ա հասցեում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, ինչի հետևանքով եղան զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։ Այս գործողություններին հաջորդեց արցախցիների բռնի տեղահանումը։ Նրանց թիվը գերազանցում է 100․000-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը