copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:58 22-11-2023

Պեսկովը չի մեկնաբանել ՌԴ-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ հանձնելու մասին պնդումները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի այն հայտարարությունը, թե հնարավոր է, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ հանձնած լինի՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ կարծում, թե արժե դա ինչ-որ կերպ մեկնաբանել։ Մենք զարգացած հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Բայց այդ տեղեկությունը մենք չենք մեկնաբանի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են Կրեմլում մեկնաբանել Քիրբիի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել