copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:24 17-10-2022

Իրանը պլանավորում է բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ


Իրանը պլանավորում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակի մատակարարում:
Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ Թեհրանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական անձանց է ուղարկել Ռուսաստան՝ համաձայնեցնելու զենքի լրացուցիչ մատակարարումների պայմանները, ներառյալ «երկիր-երկիր» դասի երկու տեսակի իրանական հրթիռները:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը փոքր հեռահարության Fateh-110 և Zolfaghar բալիստիկ հրթիռների մատակարարման մասին է, որոնք կարող են թիրախներ խոցել համապատասխանաբար 300 և 700 կիլոմետր հեռահարության վրա: Նշվում է, որ դա կլինի Ռուսաստանին այդ տիպի հրթիռների առաջին մատակարարումը։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իրանը նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարում է պատրաստում Ռուսաստանի համար, այդ թվում՝ Mohajer-6 և Shahed-136 անօդաչուների:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին