copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:13 21-11-2023

Իրանում մարտավարական ցամաքային զորավարժություններ են անցկացվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություններ են սկսել հարավարևելյան Քերման քաղաքում։

Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որզորավարժությունները մեկնարկել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն բացման խոսքում ընդգծել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին (նկատի ունի Իսրայելին-խմբ)։

Բարձրագույն գեներալները ժամանել են Քերման՝ ստուգելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական ​​և պաշտպանական պատրաստվածությունը։

«Զորավարժությունների սկզբում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անցկացրել է ստուգատես՝ հարգանքի տուրք մատուցելով Իսլամական հեղափոխության մեծահարգ նահատակներին»,- գրում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման