Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:24 21-11-2023

Մոսկվայի բնակիչն ինքնասպանություն է գործել՝ զինկոմիսարիատ հրավիրվելու պատճառով

Մոսկվայի 23-ամյա բնակիչը Մոսկվայի հրաձգային ակումբներից մեկում ինքնասպանություն է գործել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Baza տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանության պատճառը եղել է այն հանգամանքը, որ վերջինս հրավիրվել է զինկոմիսարիատ։ Նա մահվանից առաջ իր ընկերներին տեղեկացրել է, որ բանակ մեկնելու ծանուցագիր է ստացել, սակայն չի ցանկանում բանակ գնալ։

Նա իր իրերով զինկոմիսարիատում պետք է լիներ այսօր առավոտյան։

Channel 360-ը պնդում է, որ մահացածի ընկերները զգուշացրել են «Վիստրել» հրաձգային ակումբին, որ տղան պատրաստվում է ինքնասպանություն գործել։ Աշխատակիցները զգուշացումը լուրջ չեն ընդունել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը աշնանային զորակոչ է հայտարարված, որի շրջանակներում նախատեսվում է բանակ զորակոչել 130 հազար մարդու։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը