copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:00 21-11-2023

Էրդողանը ՀՀ-ին կոչ է անում սեղմել Ադրբեջանի մեկնած «բարեկամության ձեռքը»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հերթական անգամ կոչ է արել իր անվտանգությունը փնտրել հարևանների հետ համագործակցության մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու:

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է նախօրեին՝ իր գլխավորած նախագահական կաբինետի նիստից հետո երկրի բնակչությանն ուղղված ուղերձում։

«Արևմտյան որոշ գերտերություններ մինչ այս պահը չեն գիտակցում, որ Ղարաբաղյան պատերազմից սկսած` մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է բացվում: Հայ ժողովրդի ու նրա ղեկավարների համար լավ կլիներ անվտանգություն փնտրել ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր վարձավճար են ստացել Հայաստանին հրահրելով, իրականում ամենամեծ վնասն են պատճառել հայերին»,- կարծում է նա։

Թուրքիայի առաջնորդի համոզմամբ՝ Արևմտյան երկրների կողմից ուղարկված զենքն ու զինամթերքը չեն կարող կայուն խաղաղություն ապահովել։ Նա այս համատեքստում կոչ է արել Հայաստանին սեղմել Ադրբեջանի մեկնած «բարեկամության ձեռքը»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման