Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:11 21-11-2023

Զարուհի Փոստանջյանը որոշել է պահել մանդատը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի ավագանու այսօրվա` նոյեմբերի 21-ի նիստին կմասնակցեն ավագանու բոլոր խմբակցությունները։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, ոչ բոլոր խմբակցություններն են ներկայացել նիստերին, մասնավորապես Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն առաջին անգամ է մասնակցելու։

Մեզ ասացին՝ բավական ռադիկալ են տրամադրված։ Այս ընթացքում Թեւանյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատը, իսկ Զարուհի Փոստանջյանը պահպանեց, չնայած ոմանք շատ էին ուզում, որ նա եւս վայր դնի։ Զարուհի Փոստանջյանն ավագանիում գործելու եւ քաղաքապետերի վրա կոյուղաջրեր լցնելու հերոսական անցյալ ունի եւ որոշել է պահել մանդատը։

Ամենից շատ դիտված