copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 21-11-2023

Ինչու Շահրամանյանը, բայց ոչ՝ Գուրգեն Ներսիսյանը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հրավիրել է՝ առանց հստակեցնելու նրա պաշտոնը։ Ուղարկված «հրավերի» մեջ նշված չի եղել, որ նա զբաղեցրել կամ զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը, ընդամենը գրել են անուն-ազգանունը։ Արցախի նախագահը բոլոր հիմքերն ուներ՝ մերժելու ՔՊ-ականների հրավերը, սակայն տեղեկություններ կան, որ Շահրամանյանն ինքն ասելիք ունի, դրա համար է գնում նոյեմբերի 24-ի նիստին։

Ուշագրավ է, որ Շահրամանյանին հրավիրում են որպես պատերազմին նախորդած շրջանում ԱԱԾ-ն ղեկավարած պաշտոնյայի, ինչի մասին օրերս հստակեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԱՀ գլխավոր դատախազ, ապա պետնախարար աշխատած Գուրգեն Ներսիսյանին չեն հրավիրում, որի ձեռքի տակով են անցել պատերազմի վերաբերյալ բոլոր գործերը։ Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա նրա հարցով էլ հանձնաժողովը դեռ կամուկացի մեջ է։ Չնայած Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որ Շահրամանյանից հետո հրավիրելու են Ջալալ Հարությունյանին, սակայն խնդիրն այն է, որ Հարությունյանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության մեղադրանք կա հարուցված, իսկ հանձնաժողովն ի սկզբանե որոշել էր՝ ովքեր անցնում են քրգործով, նրանց «չհարցաքննել»։ Թե ինչու են մտքափոխվել եւ արդյոք կհրավիրե՞ն Հարությունյանին հանձնաժողով, դեռ վերջնական որոշում չկա։

Հիշեցնենք․ ընդդիմությունը կարծում է, որ այս հանձնաժողովի ժամկետն օգոստոսին լրացել է, եւ դիմել են ԱԺ նախագահին, որ դադարեցնի դրա ապօրինի գործունեությունը։ ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ ստացել են դիմումը, առաջիկայում կպատասխանեն։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման