copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:25 18-11-2023

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պարտականությունները իրականացնում է ֆոնդապահը

«Կա սահմանված կարգ։ Որպեսզի այն Ձեզ ներկայացվի, խնդրում եմ, Ձեր հարցումը գրավոր ներկայացրեք, Ձեզ գրավոր կպատասխանեն»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն կամ տնօրենի պաշտոնակատար նշանակվե՞լ է։

Հարցին՝ արդյոք բանավոր կերպով որևէ մեկը չի՞ կարող ներկայացնել հարցի պատասխանը, նախարարությունից ասացին․ «Ոչ։ Հիմա տնօրենի պարտականությունները դրված են թանգարանի աշխատակիցներից մեկի վրա։ Այլ մանրամասների համար կխնդրեմ ներկայացնել գրավոր հարցում։ Հիմնավոր հարցի պատասխանը իմանալու համար դիմեք գրավոր հարցումով»։

Կապ հաստատեցինք նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանի հետ, որն էլ այս պահին հանդիսանում է թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Ամսի 14-ից նախարարի հրամանագրով տնօրենի լիազորությունները ես եմ կատարում։ Հրամանը տրված է 6 ամսով, բայց թե մինչև երբ եմ լիազորությունները կատարելու, դեռ չգիտեմ․ կարող է և շուտ լրանա։ Դժվար 6 ամսից ավել մնամ․ ո՞նց կլինի։ Այս պահին զուգահեռ և՛ գլխավոր ֆոնդապահի աշխատանքներն եմ կատարում, և՛ տնօրենի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Մարինե Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի՝ արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից