copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:18 17-11-2023

Պեսկովը կարծում է, որ ՌԴ հաջորդ նախագահը պետք է լինի Պուտինի նման

Ռուսաստանի Դաշնության հաջորդ նախագահը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինս հուսով է, որ Պուտինը կառաջադրվի նոր նախագահական ժամկետի համար: Նա վստահ է, որ առաջադրվելու դեպքում գործող նախագահը կհաղթի։

«Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին: Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը: Հետո պարզ կլինի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ «ՄԳԻՄՕ 360» ուսանողական լրատվական ալիքին տված հարցազրույցում։