Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 08:56 17-11-2023

Ես թուրքին չեմ մեղադրում, որ տարածքներ է գրավում, ինքը թշնամի է, մեղքը մերն է

«Աղավնոն հանձնվեց, որովհետև այնտեղ պայքարող տեսակի ժողովուրդ էին»,- Oragir.News-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Արցախից բռնի տեղահանված Շանթ Չարշաֆյանը, մարդ, ով, թողնելով Ամերիկայի ապահով կյանքը, 44-օրյա պատերազմի օրերին տեղափոխվել ու ապրում էր Արցախում։

«Քանի Փաշաև օղլուն գահին նստած է, բոլոր լծակներն իր ձեռքի տակ են, մարդկանց համոզելու է, որ իրենց աղքատության պատճառը հարուստներն են»,- համոզված է Շանթը, ով ասում է, որ որևէ միտում չունի պաշտպանելու Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, պարզապես իր մոտ հարց է առաջանում, թե ուր են այդ կղզիները, գումարները, որոնց մասին խոսվում է, բայց այդպես էլ ոչ ոք տեղը չի իմանում։

«Ու՞ր է, քարտեզի վրա ցույց տան այդ կղզիների տեղը, ինչպես ցույց են տալիս, որ այս լեռը թուրքին է պատկանում, էս մյուսը ազերու տարածքն է։ Հինգ տարի է՝ օդի մեջ խոսում է։ Ու արդյունքը մոլորված ժողովուրդն է, որ Նիկոլը հնազանդ պահում է, որովհետև ժողովրդին ոչ թե ասում է, որ դուք ծույլ եք, չեք աշխատում, դրա համար էլ աղքատ եք, այլ այն, որ դիմացինն է հարուստ…

Ես թուրքին չեմ մեղադրում, որ տարածքներ է գրավում, ինքը թշնամի է, մեղքը մերն է, որ Նիկոլի, Ալենի, Անդրանիկ Քոչարյանի նմանները ղեկավարում են մեզ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշoղլուն չուզող է...»,- ասում է Շանթ Չարշաֆյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում