copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:43 16-11-2023

Որ պատմեմ՝ օրը քանի անգամ եմ բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում, չեք հավատա. վարչապետ

Ուզում եմ խոսել Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին: Մենք ՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում՝ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ բյուջե-2024-ի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք դիմումները վերցնում ենք, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այն չենք կարող լուծել, որովհետև հարցն օրինական լուծում չունի: Հետո պարզում ենք, որ դիմումատուն լուծել է իր հարցը, որովհետև, ասենք, ոչ թե վարչապետին է դիմել, այլ շատ ավելի ցածր պաշտոնյայի ու գործել է բոլորովին այլ մեթոդներով, որը խայտառակություն է: Այս հարցով պետք է լրջորեն զբաղվենք, մի դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելով, մյուս դեպքում օրենքները պարզեցնելով:

Մարդկանց թվում է՝ մենակ իրենք են բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ՝ օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, չեք հավատա»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ բարդությունն այն է, որ կառավարությունը զբաղվում է հազար հարցով և եթե մի հարցով զբաղվեր՝ այն կլուծեր:

Ամենից շատ դիտված