Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:50 15-11-2023

Կարծում էի՝ Շուշիի կորուստը ոչ մի բանի հետ չի համեմատվելու, բայց կորցրեցինք ամբողջ Արցախը

«Կարծում էի՝ Շուշիի կորուստը ոչ մի բանի հետ չի համեմատվելու, բայց փաստացի կորցրինք ամբողջ Արցախը ու հասկացանք կորստի չափը»,- Oragir. News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված 5 երեխաների մայր, մասնագիտությամբ բժշկուհի Անուշ Առստամյանը, ում ամուսինը ևս բժիշկ է։

«44-օրյայի ավարտից ահագին անց, երբ ամուսինս եկավ, փոքր տղաս՝ Անդրանիկս, անգամ չճանաչեց նրան»,- ցավով է վերհիշում բժշկուհին այդ օրերը։

Անուշն ասում է, որ ապրում է զուգահեռ դաժան իրականության մեջ։ Մի կողմից հասկանում է, որ կյանքը շարունակվում է, բայց մյուս կողմից էլ․ «Ախր հուղարկավորությունները դեռևս չեն դադարել։ Փորձում եմ չխելագարվել»,- ասում է մեր զրուցակիցը, ում երեխաներն առայսօր վախի ու տագնապի մեջ են։

«Անգամ հրավառության ձայները երեխաներիս մեջ արթնացնում են նույն վախը։ Անդրանիկս նույնիսկ 1 քայլ ինձանից այն կողմ չի գնում։ Օրերս դպրոցում միացրել էին տագնապի ազդանշան, ու չնայած, որ նախապես երեխաներին զգուշացրել էին, միևնույն է, Անահիտս լացել էր։ Ուսուցչուհին ասում է, որ երեխայիս ասել է՝ «Անահիտ, բայց ձեզ նախապես զգուշացրե՞լ էինք, չէ՞»։

Երեխաս ասել է՝ այո՛, բայց ես այդ ձայնը չէի ուզում լսել»,- պատմում է Անուշ Առստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ