Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 15:55 23-03-2022

Շուշիի 1920թ. մարտի 23-ի ցեղասպանությունից 102 տարի անց մեր առջև դրված է մեկ խնդիր՝ Շուշիի վերջնական ազատագրումը. շուշեցի


Շուշիի ադրբեջանցի կոմերիտմիության նախագահն ինձ ասաց՝ դու պատմություն-իրավագիտություն ես սովորում, Շուշիում անելիք չունես։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տոհմիկ շուշեցի, պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Ադրբեջանցիները նահանգապետ Սուլթանովի հրահանգով մահմեդական Ամանորի օրերին անսպասելի գրոհում են քաղաքի հայկական թաղամասը։ Չկարողանալով կազմակերպել պաշտպանությունը՝ հայերը անկանոն նահանջում են, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դառնում են կատաղած ամբոխի զոհը։
1920թ. գարնանը՝ մարտի 23-26-ին, ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի ծաղկուն հայկական թաղամասի վրա, հիմնովին ավերում ու հայաթափում քաղաքը։ Շուրջ 8-10 հազար հայ դառնում է մի քանի օր շարունակվող ոճրագործության զոհ, շուրջ նույնքան հայ բնակիչներ էլ փախչում են Շուշիից: Քաղաքը, որի բնակչության մեծամասնությունը հայեր էին, Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության հետևանքով վերածվել էր «ադրբեջանական քաղաքի»:

Այսօր՝ մարտի 23-ին, լրանում է Շուշիի մարտի 23-ի ցեղասպանության 102 տարին։ Այս թեմայի շուրջ այսօր oragir.news-ը զրուցել է տոհմիկ շուշեցի, պատմաբան Աշոտ Հարությունյանի հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում