copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:05 15-11-2023

ԱՄԷ-ն Թուրքիայից կգնի հարվածային բայրաքթարներ

Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) հայտնել են թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության «Bayraktar TB3» հարավածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄԷ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում:

Նշվում է, որ ավելի վաղ հիշյալ ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով էմիրատական «Edge Group» ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը հայտարարել էր Թուրքիայում «MALATH» անունով ընկերություն հիմնելու մասին:

Հիշեցնենք, որ նախկինում ԱՄԷ-ն ձեռք էր բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ: Գնված խմբաքանակի արժեքի մասին տեղեկություններ սակայն այդպես էլ չէին տրամադրվել:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից