copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:10 15-11-2023

Դասագրքի տրամադրումը միտումնավոր ձգձգեցին, սպասում էին, որ Արցախը վերջնական անցնի Ադրբեջանի կազմ. ուսուցիչ

2023 թվականին տպագրված Հայոց պատմության դասագրքերը բացի այն, որ դասապրոցեսից 2 ամիս անց միայն բաժանվցին դպրոցներին, դեռ մի բան էլ գրքում բազմաթիվ թերություններ կան, որոնք ըստ մասնագետների՝ ավելի շատ ադրբեջանահաճո են։ Գրքում բազմաթիվ հակասություններից բացի, Արցախը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս...

Պատմաբանները պնդում են, որ 7-րդ դասարանի աշակերտի ու ցանկացած ոչ իրազեկ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը հազարամյակների պատմություն ունի։

Oragir.News-ը Գյումրիի մի քանի դպրոցների պատմության ուսուցիչներից փորձել է մեկնաբանություն ստանալ 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր տպագրված դասագրքի վերաբերյալ, բայց նրանցից շատերը հրաժարվեցին խոսել՝ պատճառաբանելով, որ դեռ խորապես չեն ուսումնասիրել դասագիրքը, հետևաբար նման պայմաններում կարծիք հայտնելը պրոֆեսիոնալ չէ։

Ուսուցիչներ էլ եղան, որ նախընտրեցին լռել, առանց բացատրությունների հրաժարվել մեկնաբանությունից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ դպրոցներում արգելել են մեկնաբանություն տալ, կամ քննարկել նոր դասագրքի բովանակությունը։

«Ուսուցիչներիս արգելված է խոսել գրքի խայտառակ ձևակերպումներից և խեղաթյուրված փաստերից։ Չկա էդպիսի բան, գիրքը եթե նայեք, ապա կտեսնեք քարտեզներ, որը Ադրբեջանի պատմության դաագրքերում էլ կա։ Ձեզ ինչ է թվում, ինչի էդքան ձգձգեցին դասագրքերի տրամադրումը։ Սպասում էին, որ Արցախը վերջնական անցնի Ադրբեջանի կազմ։ Ես պատմության ուսուցիչ եմ, ոնց Արցախում հորը կորցրած, կամ Արցախում ծնված երեխային ասեմ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Իմ իմացած պատմությունը այլ է, նոր տպագրված գրքում այլ է։ Ինձ համար բնավ զարմանալի չէ իշխանության մոտեցումը, որովհետև ակնհայտ է, որ 2020 թվականից հետո Փաշինյանի, նրա կաբինետային նախարարների համար այլևս Արցախը փակված թեմա էր։ Գրքի հեղինակը պատահական մարդ չէ, ոչ էլ դիլետանտ ինչ-որ մեկը, Սմբատ Հովհաննիսյանի աշխատությունները բավականին հաջողված են։ Ես չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, բայց փաստն այն է, որ մեզ բաժին է հասել շատ տխուր իրականություն, որի հետ հաշտվելը դժվար է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատմության ուսուցիչը, ում խնդրանքով նրա անունը չենք հրապարակում։

Ուսուցչի խոսքով՝ օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ սերունդը մանկուրտի հոգեբանությամբ դաստիարակվի, արագ ինտեգրվի այն իրավիճակին, որը մատուցում են։

Oragir.News-ը Շիրակի պետական համալսարանի պատմության ամբիոնի մի քանի դասախոսներից էլ փորձեց մեկնաբանություն ստանալ, բայց նրանք ևս նախընտրեցին լռել։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը