copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:32 14-11-2023

Տղերք, եկեք ավտոբուսների փոխարեն սկսենք ինքնաթիռով Մյասնիկյանից իջնել Հերացի․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թույն հիմնավորում

Մոտավոր այսպես. սաղ քաղաքը խառնշտել ենք իրար, խցանում սարքել նրա համար, որ թեթև մարդատարների կյանքը բարդացնենք, որովհետև դա ավելի քիչ մարդ է տեղափոխում, քան հասարակականը: Ըստ այդմ էլ, թող մարդիկ գիտակցեն ու սրանից հետո ավտոբուսներով երթևեկեն: Տղերք, ինքնաթիռն էլ ավտոբուսից ավելի շատ մարդ է տանում, եկեք ավտոբուսների երթևեկությունն էլ ավելի բարդացրեք (չնայած բոլորինն էլ բադ է), սկսենք ինքնաթիռով Մյասնիկյանից միանգամից իջնել Հերացի, աջ կողմը մի թավուր անունով հաստատություն կա՝ էդտեղ:

Է հա, ուրիշ բան արեք, բենզինն ու գազը մի 150 անգամ էլ ավելի թանկացրեք, ոտքով ման գանք, համ էլ առողջարար է:

Իսկ ավելի լուրջ, ընկերներ, եթե մի բանը ուզում են բարելավել, գոնե եղածը պահպանում են, հետո մտածում ավելի լավ այլընտրանքի մասին: Դուք բռնում եղածը մի տաս անգամ վատացնում եք, ոչ էլ նորմալ այլընտրանք առաջարկում:

Իսկ վստահ եք, որ հասարակական տրանսպորտն իր քանակով ու երթուղու հասանելիության ծածկույթով ունակ է փոխարինելու մարդատարին: Հենց վաղը բոլորն իրենց մարդատարները թողեն տանը, կկարողանաք ըստ պատշաճի ապահովել պահանջարկը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում