copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 08:34 13-11-2023

Ես չեմ կիսում այն դիրքորոշումը, որ Ռուսաստանը պետք է ներսից քանդել․ Սոբչակ

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը բացատրել է իր վերաբերմունքը Ռուսաստանի և երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին նա խոսել է ռեփ-արտիստ Ալիշեր Մորգենշտերնի հետ հարցազրույցում։

«Ես չեմ աջակցում նրան, ինչ տեղի է ունենում։ Միաժամանակ, ես այն դիրքորոշմանը չեմ, որ Ռուսաստանը պետք է ներսից քանդել, ցանկանալ Ռուսաստանի լիակատար փլուզում և կորուստ»,- ասել է լրագրողը։

Հաղորդավարուհու խոսքով` իր հայրենասիրությունը կայանում է նրանում, որ դժվար պահերին ինքը մնում է ապրելու և աշխատելու իր երկրում։

Միաժամանակ Սոբչակը հավելել է, որ կան մի շարք երևույթներ, որոնց հետ ինքը չի կարող համաձայնվել։

«Ես ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մարդկանց մահը կարող է որևէ կերպ արդարացվել։ Սա այն սահմանն է, որը ես չեմ կարող անցնել իմ ներսում»,- նշել է նա։

Սոբչակը հավելել է, որ փորձում է զգույշ լինել իր հայտարարություններում։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին