copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:35 28-06-2023

Չեմ բղավել ***ի տղա Նիկոլ, սակայն կիսում եմ բղավողների կարծիքը․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Տաթևիկ Գրիգորյանի, իրենց մեղավոր ճանաչեց «Բոզի տղա նիկոլ» անունը ստացած քրեական գործի շրջանակներում։

«Քանի որ դատավճիռը բողոքարկվելու է, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել. ես այդ օրը այդ վայրում չեմ բղավել բոզի տղա նիկոլ, սակայն, եթե եղել են մարդիկ ովքեր բղավել են բոզի տղա նիկոլ և նկատի են ունեցել կոնկրետ իմ իմացած նիկոլին և ոչ օրինակ՝ Նիկոլ Քիդմանին, ապա ես կիսում եմ նրանց բոլորի կարծիքը...»։

Oragir.News-ի հետ զրույցում Մանթաշյանն ասաց, որ գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալներին մեկ ոստիկանի ցուցմունքով են քրեական գործ հարուցել, ո՛չ որևէ տեսգրությունում երևում է, ո՛չ որևէ փաստական հանգամանք կա․ «Կոնկրետ իմ դեպքում Արամ անունով մի ոստիկան է ցուցմունք տվել, ավելի զավեշտի նմանվող իրավիճակ չի կարող լինել։ Այդ Արամը ոստիկանության նեղ շրջանակներում հայտնի է որպես հաստիքով վկա աշխատող։ Այսինքն, ցանկացած քաղաքական գործով նա որպես վկա ներգրավված է։ Երբ գործը հարուցվել է կոնկրետ իմ վրա, ես պատգամավորության թեկնածու էի, իսկ պատգամավորության թեկնածուն ունի անձեռնմխելիություն, դա հաղթահարելու համար Քննչական կոմիտեն առնվազն պետք է դիմեր ԿԸՀ և թույլտվություն ստանար։ Այսինքն, ի սկզբանե այս գործը ցանկացած իրավական պետությունում պետք է փլվեր, բայց քանի որ մենք քաղաքական դատավարությունից ենք խոսում, անիմաստ է իրավական հարցերի շուրջ զրուցել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը