Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:11 10-11-2023

Պանիկա գցեցին, որ թուրքը գյուղեր է մտել, մարդկանց մորթում է. վախենալով դուրս եկանք. բռնի տեղահանված

43-ամյա Դիանա Միրզոյանը Արցախում 2 անգամ է տուն կորցրել։ Առաջինը՝ Մատաղիսում, իսկ երկրորդը՝ Մարտունիում։ Բազմազավակ մայրը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Արցախից բռնի տեղահանվելու, շրջափակման ծանր օրերի և իրենց Հայաստան հասնելու մասին։

«Սեպտեմբերի 19-ը սովորական օր էր, երեխեքս դպրոցում էին, ես՝ խանութում։ Մինչև պատերազմը ասել էին, որ համար մեկ ա տված, բայց դա մեզ համար սովորական բան էր։ Երեխեքին վերցրել վազել ենք նկուղները, վախենում էինք։ 2020 թվականից հետո վախը իմ մեջ էնքան շատ էր, որ չէի ուզում հետ գնալ, բայց երեխեքս չդիմացան, ասեցին՝ մենք կգնանք մեր Արցախը։ Գնացինք, բայց ես գիտեի, որ էսօրը գալու ա, թուրքը հանգիստ չի թողնելու»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Դիանա Միրզոյանը 5 դուստր ունի, մեծը՝ 21 տարեկան է, փոքրը՝ 6։ Արցախցի կինն ասում է՝ արտասվելով է տնից դուրս եկել, առանց հետ նայելու, բայց Արցախը սրտի մեջ ամուր պահած։

«Լսում էինք, որ ամեն տեղից թուրքերը գյուղեր են մտնում, երեխեք են սպանում։ Ժողովրդի մեջ պանիկա գցեցին, որ թուրքը գյուղեր է մտել, մարդկանց մորթում է, ըտենց վախենալով դուրս եկանք»,- շարունակում է Դիանա Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել