copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 10-11-2023

Գերմանիայի բնակիչների կեսը դեմ է Թուրքիայի նախագահի այցին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 17-ին Բեռլինում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է գերմանական DW լրատական գործակալությունը։

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Քրիստիանե Հոֆմանը նշել է, որ կողմերը կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

«Գերմանիայի դաշնային կառավարությունը և Թուրքիայի նախագահը տարբեր վերաբերմունք ունեն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, սակայն կարծիքների փոխանակումը շատ կարևոր է»,- ընդգծել է նա։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Միաժամանակ, Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը դեմ է Էրդողանի այցին երկիր։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում հարցվածների 45%-ը կողմ է արտահայտվել Էրդողանին ուղղված հրավերի չեղարկմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում