copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:02 02-12-2022

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը երկրի ԱԳՆ-ին կոչ է անում արձագանքել ՌԴ պետդումայի նախագահի՝ Աբխազիա կատարած այցին

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կոչ է արել արձագանքել Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Աբխազիա կատարած այցելությանը։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, ընդդիմադիր պատգամավորը Վոլոդինի այցը որակել է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության և այդ երկրում գործող «Օկուպացիայի մասին» օրենքի խախտում։

Ակուբարդիան հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարարությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի «Պիցունդան օկուպացնելու փորձին»։ Նրա խոսքով՝ Վոլոդինի այցը նպաստել է Աբխազիայի հասարակության վրա գործադրվող ճնշումը մեծացնելուն, որը նպատակ ունի «բռնակցել Պիցունդան»։

«Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկելՎրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչի մեկ այլ ապացույց էր դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այցն օկուպացված Աբխազիա։ Այս այցը, ի թիվս այլ բաների, ծառայում է աբխազական հասարակության վրա ճնշումը մեծացնելուն՝ նպատակ ունենալով բռնակցել Պիցունդան»,- ասել է պատգամավորը։

Վրաստանի խորհրդարանի պատգամավորը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 19-ին Ռուսաստանի և Աբխազիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Պիցունդայում գտնվող ամառանոցները և 186 հեկտար հողատարածքները 50 տարի ժամկետով պետք է փոխանցվեն Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ Աբխազիայի խորհրդարանի կողմից որոշումը վավերացնելու համար սոցցանցերում համապատասխան նախագիծ է շրջանառվում։

«Այս իրավիճակում անհրաժեշտ է Վրաստանի ԱԳՆ-ի անհապաղ արձագանքը, քանի որ Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահն այս այցով խախտել է մեր տարածքային ամբողջականությունը և «Օկուպացիայի մասին» օրենքը։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը պետք է պատշաճ գնահատի Պիցունդային անեքսիայի ենթարկելու Ռուսաստանի փորձը և կոչ անի միջազգային հանրությանը դատապարտել այն, ինչը դեռ տեղի չի ունեցել՝ չնայած պատգամավորների և հասարակության մի մասի բազմիցս կոչերին»,- եզրափակել է Ակուբարդիան։

Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս հայտարարություն չի տարածել ՌԴ Դումայի խոսնակի՝ Աբխազիա կատարած այցի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի